Բաժիններ՝

«Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին. Կասեմ Սուլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում». Ալի Խամենեի

Նրանց, ովքեր սպանել են «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին, տեղեկացնում է PressTV-ն։

«Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին, որը քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Նրա վախճանը չի դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, որոնց ձեռքերի վրա է Սուլեյմանիի եւ մյուս նահատակների արյունը, պետք է սպասեն դաժան վրեժի»,- ասվում է Խամենեիի հայտարարությունում։

«Մեր անշահախնդիր եւ թանկագին գեներալի մահը վշտալի է, բայց շարունակվող պայքարը եւ վերջնական հաղթանակի ձեռքբերումը մարդասպանների ու հանցագործների կյանքը ավելի վշտալի կդարձնի»,- ավելացրել է նա։

Խամենեին ցավակցել է իրանցի ժողովրդին եւ գեներալ Սուլեյմանիի ընտանիքին եւ եռօրյա սուգ հայտարարել ողբերգության առիթով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս