Բաժիններ՝

Alibaba-ն կապիտալիզացիայի ցուցանիշով դարձել է Ասիայի խոշորագույն ընկերությունը

Alibaba չինական ինտերնետ-ընկերությունը դարձել է կապիտալիզացիայի ցուցանիշով խոշորագույն ընկերությունն Ասիայում, իսկ աշխարհում այն զբաղեցնում է յոթերորդ տեղը: Այդ մասին հայտնել է Nikkei Asian Review հրատարակությունը:

Դեկտեմբերի 20-ի դրությամբ ընկերության կապիտալիզացիան 60 տոկոսով աճել է անցյալ տարվա վերջի համեմատությամբ՝ հասնելով 570 միլիարդ դոլարի: Համաշխարհային ընկերությունների թվում Alibaba-ն իր արժեքով գտնվում է ամերիկյան Facebook-ի, որը գնահատվում է 588 միլիարդ դոլար, եւ Berkshire Hathaway-ի (554 միլիարդ դոլար) միջեւ, գրում է թերթը:

Կապիտալիզացիայի ցուցանիշով աշխարհում խոշորագույն ընկերությունը սաուդյան Saudi Aramco նավթընկերությունն է: Նրա բաժնետոմսերի սակարկություններն սկսվել են դեկտեմբերի 11-ին, ընկերությունը գնահատվում է 1,89 տրիլիոն դոլար: Նրան հաջորդում են հինգ ամերիկյան ընկերություններ. աշխարհում արժեքով երկրորդն այժմ Apple-ն է (1,24 տրիլիոն դոլար), երրորդը Microsoft-ն է (1,2 տրիլիոն), նրան հաջորդում է Alphabet-ը (931 միլիարդ), որը Google ընկերության սեփականատերն է, Amazon-ը (886 միլիարդ) եւ Facebook-ը, ասված է ընկերությունների կապիտալիզացիայի հրատարակության վարկանիշում: Alibaba Group-ը՝ Չինաստանի խոշորագույն ինտերնետ-ընկերությունը, աշխատում է էլեկտրոնային առեւտրի ոլորտում:

Այն հիմնադրվել է Ջեկ Մայի կողմից 1999 թվականին: Խմբին պատկանում են մի քանի դուստր ընկերություններ եւ ինտերնետ-հարթակներ՝ Alibaba Pictures-ը, Alibaba.com-ը, AliExpress.com-ը, Taobao.com-ը, Tmall.com.-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս