
Կխաղա՞ Ազարը Կլասիկոյում

Հայտնի են դարձել «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի վնասվածքի որոշ մանրամասներ։ Նա ստացել էր վնասվածք Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի հետ խաղում (2:2):
28-ամյա ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսում լքեց դաշտը բժիշկների ուղեկցությամբ, և նրան փոխարինեց Գարեթ Բեյլը:
La Sexta-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսի խոսքերով՝ ակումբի բժշկական շտաբը հետազոտել է ֆուտբոլիստին և հոռետեսորեն է վերաբերվում բելգիացու շարք վերադառնալուն:
El Larguero ծրագիրը, որը հեռարձակվել է Cadena Ser ռադիոյով, հայտնում է, որ Ազարը կարող է ժամանակ ունենալ վերականգնվելու մինչև դեկտեմբերի 18-ին Լա Լիգայում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղը:
Marca-ի փոխանցմամբ՝ Ազարը վնասել է նույն կոճը, որը նա վնասել էր 2017 թվականի ամռանը: Այն ժամանակ նրան վիրահատություն էր անհրաժեշտ:
Սիրարփի Աղաբաբյան