Ուսման Դեմբելեն կրկին բաց կթողնի երկար ժամանակ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով բաց կթողնի ակումբի մի քանի հանդիպումներ, հայտնում է AS-ը:
22-ամյա ֆրանսիացին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի «Բորուսիայի» հետ խաղում (3:1): Վնասվածքից հետո նախնական փորձաքննությունը ցույց է տվել ազդրի մկանների վնասվածք:
Նման վնասվածքներից վերականգնման ժամանակահատվածը մոտ 5 շաբաթ է: Ավելին, Դեմբելեի դեպքում իրավիճակը բարդանում է նրանով, որ խաղացողը նախորդ վնասվածքից դեռ ամբողջությամբ չէր ապաքինվել:
Այսպիսով, Դեմբելեն բաց կթողնի առնվազն 6 հանդիպում, այդ թվում` դեկտեմբերի 18-ին կայանալիք «Ռեալի» հետ խաղը, և կվերադառնա ոչ շուտ, քան հունվարի 4-ին կայանալիք «Էսպանյոլի» հետ հանդիպումը:
Սիրարփի Աղաբաբյան