«Ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ, գտնվելով սահմանին, այդ տեղը դարձնում է հավանական կրակակետ». Լիլիթ Թումանյան

«Ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ, գտնվելով սահմանին, իր վրա կրակ է հրահրում, այսինքն՝ այդ տեղը դարձնում է հավանական կրակակետ՝ հատկապես, երբ դա արվում է ոչ թե իսկապես այցելելու, ոգեշնչելու համար, այլ ընթացքում արվում է տեսանկարահանում, ֆոտոնկարահանում, և հետագայում հասկանում ենք, որ դա ավելի շատ PR կոմպոնենտ ունի, քան իրական հոգատարությունը, որովհետև իրական հոգատարությունը մարդիկ ի ցույց չեն դնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի սահման այցին՝ ասաց «Ադեկվատ» հ/կ նախաձեռնության անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը:

«Մի կողմ դնենք մարդկային հատկանիշները, բայց սա վտանգավոր է, որովհետև, Աստված չանի, եթե վաղը-մյուս օրը կամ գիշերն իմանանք դիվերսիաների մասին՝ այդ հրապարակումների արդյունքում: Հակառակորդը հետևում է մեր ֆեյսբուքյան էջերին, մամուլին և օգտատերերի հրապարակումներին… Գուցե վաղը չէ մյուս օրն ակտիվ հրետակոծման ենթարկվի այն կետը, որտեղ գտնվում է բարձրաստիճան պաշտոնյա: Կարծում եմ՝ հնարավոր ռիսկերը, վտանգը թերագնահատված է»,- նշեց Լիլիթ Թումանյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ