
Պոգբան հերքել է «Մանչեսթեր Յունայթեդում» չխաղալու իր ցանկության մասին լուրերը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան արձագանքել է լուրերին, համաձայն որոնց՝ ինքը հրաժարվում է խաղալ թիմի կազմում, չնայած նրան, որ արդեն ապաքինվել էր վնասվածքից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», և ակումբը, իբր, արդեն գին է սահմանել նրա համար:
Այնուամենայնիվ, ինքը՝ Պոգբան, իր Instagram-ում տեղադրել է վնասված ոտքի լուսանկարը, դրանով իսկ հաստատելով, որ դեռ գտնվում է հիվանդանոցում:
— Drafts 2.0 (@drafts_2) November 26, 2019
Պատրաստեց Անի Գաբուզյանը