Հողատարածք հատկացվեց Գյումրու այն ծննդատան համար, որը կկառուցվի Վարդան Սրմաքեշի ֆինանսավորմամբ
Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում ընդունվեց որոշման նախագիծ, որով հողատարածք հատկացվեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենքի կառուցման համար։
ՀՀ Շիրակի մարզում ներկայում գործող «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության համար ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի կողմից հիմնած հիմնադրամի միջև 2019 թվականի օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն Հուշագրի՝ Առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման և կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Վարդան Սրմաքեշի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով:
Ներկայացված նախագծով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 0,21124 հա հողատարածքը ներդրվեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ կանոնադրական կապիտալ։
Մանրամասները՝ տեսանյութում