
Արթուր Վանեցյանն ուշագրավ գրառում է կատարել

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել` մեջբերելով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի ավելի վաղ կատարած գրառումից մի հատված:
Վանեցյանը, մասնավորապես, գրել է. «Եթե հեղափոխությունն այդ հակազդեցությունից և հաստատումից բացի, ժողովրդի կյանքը հեղափոխող գործոն չի դառնալու, ապա այն սոսկ դատարկ մի պղպջակ է»:
Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը Թվիթերում գրել էր. «Հեղափոխությունը հակազդեցությունն է ստին և, միևնույն ժամանակ, հաստատումն է ճշմարտության։ Բայց եթե հեղափոխությունն այդ հակազդեցությունից և հաստատումից բացի, ժողովրդի կյանքը հեղափոխող գործոն չի դառնալու, ապա այն սոսկ դատարկ մի պղպջակ է»։