«Ավելի քան 1 միլիոն սիրիացի է վերադարձել Սիրիա մեկ տարուց պակաս ժամանակաշրջանում». Բաշար Ասադ
Մեկ միլիոնից ավելի սիրիացիներ են երկիր վերադարձել մեկ տարուց պակաս ժամանակաշրջանում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Paris Match հրատարակությանը տված հարցազրույցում։
«Ավելի քան 1 միլիոն սիրիացի է վերադարձել Սիրիա մեկ տարուց պակաս ժամանակաշրջանում, եւ գործընթացն արագանում է, հատկապես Դամասկոսի եւ հարավային տարածաշրջանի ազատագրումից հետո»,-հայտարարել է Ասադը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա հավելել է, որ վերադարձողների մեծամասնությունը պաշտպանում է կառավարությանը: Բայց նաեւ այլախոհները, որոնք ոչ մի հանցագործություն չեն կատարել, առանց խնդիրների կարող են վերադառնալ: «Մենք այլախոհներ ունենք Սիրիայում, եւ մշտապես փոխգործակցում ենք նրանց հետ»,-ասել է Ասադը:
Նա հիշեցրել է, որ կառավարությունը մի քանի անգամ համաներում է տրամադրել, վերջին անգամ՝ մի քանի ամիս առաջ, որովհետեւ ոմանք, այդուհանդերձ, վախենում են, որ երկիր գալուց հետո կկալանավորվեն: Բայց ձերբակալում են միայն նրանց, ովքեր զենք են կրում, հավելել է Սիրիայի ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: