Երևանում գտնվող շենքի նկուղային տարածքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ
Նոյեմբերի 27-ին, ժամը 15:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում՝ արկղի մեջ, հայտնաբերվել է նռնակ, որը տեղափոխվել է շենքի նկուղ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Պարզվել է, որ Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող նկուղային տարածքում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ինժեներասակրավորական ջոկատի մոտենալը:
Նռնակը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի Նուբարաշենի հրաձգարան, որտեղ ՊՆ աշխատակիցների համատեղ ուժերով ոչնչացվել է: