
«Հավանաբար դու ճիշտ հյութ ես խմում». Մադոննան և Քիմ Քարդաշյանը հաճոյախոսություններ են փոխանակել

Իր՝ Madame X Tour համաշխարհային շրջագայության համար աշխարհահռչակ երգչուհի Մադոննան զարմանալի հնարք է կիրառում: Պարզվում է՝ յուրաքանչյուր համերգի ժամանակ նա կարճատև ընդմիջում է անում, որպեսզի անձամբ զրուցի հյուրերից մեկի հետ: Լոս Անջելեսում նա զրուցել է Քիմ Քարդաշյանի հետ:
Զրույցի սկզբում Քիմը խոստովանել է, որ դա իրականությունից դուրս է. «Սա այնքան տարօրինակ է: Ես այստեղ եմ քրոջս՝ Քորթնիի հետ, և նա անընդհատ միացնում էր ձեր երգերը, երբ փոքր էինք»:
Հանդիպման ժամանակ Քիմը և Մադոննան հաճոյախոսույուններ են փոխանակել և քննարկել իրենց գեղեցկության գաղտնիքները: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող ես այդքան շուտ արթնանալ և այդքան լավ տեսք ունենալ: Հավանաբար ճիշտ հյութ ես խմում»,- զարմացել է Մադամի X-ը:
«Պատճառը աչքի դիմակներն են»,- խոստովանել է Քարդաշյանը: