«Իշխանությունները չեն կարողանում հասնել դրան, և դա անում է Սերժ Սարգսյանը, որին մերժել են 1 տարի առաջ». Լևոն Նազարյան

Մեր երկրում երիտասարդությունը, որպես ընդհանրական հասկացություն, դադարել է գոյություն ունենալ, մեր կառավարության համար նախընտրելի են նրանք, ովքեր սպիտակ են, և ցավալի է, որ երիտասարդությունը քաղաքականացվում է։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց  ՀՀԿ երիտթևի անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Նազարյանը։

«Երիտասարդության այն հատվածը, որը չի տեղավորվում նրանց գաղափարական հասկացությունների մեջ, արժանանում է արհամարհական վերաբերմունքի։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի ցանկանում իր տեղից ցած իջնել և զրուցել երիտասարդների հետ այն ժամանակ, երբ 1 տարի առաջ ինքն էր ցույց կազմակերպում և կոչ անում նախարարներին իջնել և իր հետ զրուցել»,- ասաց Նազարյանը։

Վերջինիս խոսքով՝ իշխանությունն անում է քայլեր, որոնք առաջացնում են դժգոհություն, իսկ առաջ եկած խնդիրները հարթելու հարցում երկխոսել իշխանությունների հետ չի ստացվում։

Նազարյանը, որպես օրինակ՝ բերեց Կրթության ոլորտում ընթացող գործընթացները, ինչը թեև առաջացրել է հանրային դժգոհություն, բայց խնդիրը լուծել չի ստացվում, իսկ դրա պատճառն այն է, որ այս իշխանությունը վարում է քաղաքականություն՝ հիմքում չունենալով  ազգային բաղադրիչ։

«Նույն Նիկոլ Փաշինյանն իր ելույթների ժամանակ կոչ էր անում հպարտ քաղաքացիներին, և ոչ թե, ասենք, հայ ազգի ներկայացուցիչներին. այս առումով, այն մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, կարելի է հարցնել՝ պատրա՞ստ են մոռանալ իրենց ազգային ինքնությունը, եթե իրենց մատուցվեն այլ ծառայություններ, կամ տրվի գումար»,- ասաց  Նազարյանը։

Անդրադառնալով  երեկ Խորվարթիայում ԵԺԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին՝ Նազարյանը Սարգսյանին համեմատեց Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ Շառլ դը Գոլի հետ։

«Սերժ Սարգսյանի ելույթից հետո ես համեմատության եզրեր գտա դը Գոլի հետ, ում քաղաքական կենսագրությունը հաեմատելի է Սարգսյանի  ունեցած կենսագրության հետ։ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ իր խնդրանքն է, որ ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագիրն արագ ստորագրվի: Սա նշանակում է, որ իշխանությունները չեն կարողանում հասնել դրան, և դա անում է ընդդիմության հիմնական առաջնորդներից մեկը, որը մերժվել էր 1 տարի առաջ։ Սերժ Սարգսյանը բարձր ամբիոնից դիմեց  Ադրբեջանին՝ ասելով, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք լսում ենք  լղոզված հայտարարություններ»,- ասաց  նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930