
Թուրքիայում հայտարարել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Սիրիայի հյուսիսում 145 կիլոմետր երկարությամբ եւ 30 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտու ստեղծման մասին։
«Խաղաղության ակունք» գործողության շրջանում շարունակվում են գրոհները արեւելքից ու արեւմուտքից: Դրանց կախման համար մենք բանակցություններ ենք վարում ռուս գործընկերների հետ»,-նշել է նա:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի քան ութ տարի: Իրադրությունը սրվեց հոկտեմբերի սկզբին, երբ Թուրքիան հայտարարեց «Խաղաղության ակունք» գործողությունն սկսելու մասին, որն ուղղված էր քրդական ջոկատների դեմ:
Մի քանի օր անց ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ Անկարան դադարեցրեց մարտական գործողությունները Սիրիայի արեւելքում, որպեսզի քրդերը կարողանային դուրս բերել իրենց կազմավորումները: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Սիրիայի հետ սահմանում 444 կիլոմետր երկարությամբ վերահսկվող անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: