Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոմբարդիայի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոմբարդիայի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ի թղթակիցը Իտալիայից, հանդիպմանը ներկա է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը,  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը:
Ֆաբրիցիո Սալան, ողջունելով ՀՀ վարչապետին, նշեց, որ Լոմբարդիա նահանգը շատ ակտիվ է արտաքին հարցերում և պարբերաբար ընդլայնում է գործընկերների ցանկը:

«Շնորհակալ եմ այս հանդիպման համար, հուսով եմ, որ այն իր ազդեցությունը կունենա մեր հարաբերությունների ամրապնդման գործում: Մեր միջազգային հարաբերությունները շատ հագեցած են, ես երեկ եմ վերադարձել ԱՄԷ-ից, նահանգապետը Չինաստանում է: Այսօր Լոմբարդիան այն նահանգներից է, որն աշխարհում երկրորդն է մեծաթիվ հյուպատոսություններ ունենալու տեսանկյունից»,-ասաց փոխնահանգապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունները նոր փուլ են տեղափոխվում և դա առաջին հեթին տնտեսական առումով:

«Լոմբարդիա նահանգի հետ կարծում եմ գործակցության մեծ ներուժ կա, հատկապես բիզնես շրջանակում: Նախորդ տարի, երբ «Ռայնէյր» ավիաընկերությունը հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու համար, որոշվեց այդ գործընթացը սկսել Հռոմից և Միլանից: Անկեղծ ասած՝ ինձ համար անակնկալ էր, և ես ուզում էի հասկանալ այդ որոշման պատճառը: Հասկացա, որ առկա է տնտեսական դինամիկա, որը ավիաընկերությանը մղեց դեպի այս ուղղություններ: 2019 թվականի ընթացքում Հայաստանում իտալական մասնակցությամբ երեք բավական լուրջ տնտեսական նախագծեր ենք սկսել: Գալիս եմ այն եզրակացության, որ երբ ապահովում ենք քաղաքական պայմաններ, բիզնեսը շատ արագ արձագանքում է»,-հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Միլանում հանդիպում է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ

Նիկոլ Փաշինյանը Միլանում հանդիպում է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ

Gepostet von Armenpress am Donnerstag, 21. November 2019

ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետև Փաշինյանը մեկնել է Միլան, հանդիպել տեղի հայ համայնքի հետ: Նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական հանդիպումների շարքը նաև Հռոմում:

Շանթ Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս