Գագիկ Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Վրաստանի Գործընկերության հիմնադրամի նախագահ, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի քաղաքական խորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: Ընդգծելով հայ-վրացական հարաբերությունների եղբայրական բնույթը՝ Գագիկ Ծառուկյանը կարևոր է համարել ջանքերի միավորումը՝ երկու երկրների և ժողովուրդների բարեկեցությանն ուղղված համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար: Գագիկ Ծառուկյանը և Դավիդ Սագանելիձեն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերին՝ համաձայնելով, որ այս ոլորտում առաջընթացի չօգտագործված հսկայական ներուժ կա: