«Տեղական» ղեկավարներին հանձնարարական է իջեցվել՝ բնակչության շրջանում «կոնսենսուս» ձևավորելու քայլեր ձեռնարկել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Ամուլսարի թնջուկի հետ կապված՝ իշխանությունները հենց տեղում վարչական լծակներ են օգտագործում՝ փորձելով ջերմուկցիների վրա ճնշումներ գործադրել, որպեսզի կարողանան համաձայնություն ձեռք բերել հանքի շահագործման հարցում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված հատկապես առանձնակի ակտիվություն են դրսեւորում «տեղական» ղեկավարները, որոնց հանձնարարական է իջեցվել՝ բնակչության շրջանում «կոնսենսուս» ձեւավորելու քայլեր ձեռնարկել։

Թերթի զրուցակիցը, ով տեղի բնակիչ է, նշել է, որ Ջերմուկում եւ շրջակա գյուղերում, այսինքն՝ այն հատվածում, որն անմիջական կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման աշխարհագրական դիրքի հետ, «ջերմուկցիներն իրենց խաբված են զգում եւ այլեւս չեն վստահում կառավարության գործողություններին ու խոստումներին, քանի որ ոչ մի կերպ բնակիչները չեն կարող ընդունել ու հասկանալ, թե ինչպես կարելի է հանքը շահագործել՝ ժողովրդի կարծիքի վրա թքած ունենալով»։

Տեղեկություններ կան նաեւ, որ առաջիկայում Ամուլսարի ցույցերի նոր ալիք է բարձրանալու, որից անմասն չի մնա նաեւ մայրաքաղաքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930