Բաժիններ՝

Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել է բանտի հետ և ապագա փեսացուին խորհուրդ է տվել աղոթել

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ամուսնությունը կատակով համեմատել է բանտի հետ եւ աջակցություն է հայտնել իր միջազգային խմբից հարսանիքին պատրաստվող լրագրողին՝ նրան նվիրելով տերողորմյա: Քահանայապետի եւ ապագա փեսացուի միջեւ խոսակցությունը կայացել է Թաիլանդ մեկնելու ճանապարհին, ուր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նոյեմբերի 20-ին ժամանել է առաքելական այցով։

«Ե՞րբ ես բանտ գնալու»,- հարցրել է Ֆրանցիսկոսը ֆրանսիացի երիտասարդ լրագրողին, որը նրան հայտնել էր, որ հուզմունք է ապրում հարսանիքից առաջ: Խորհրդակցելով իր օգնականների հետ՝ քահանայապետը նրա մոտ է վերադարձել երկու տուփով: Ինչպես պարզվել է, դրանց մեջ եղել են տերողորմյաներ: «Սա հուզմունքը հաղթահարելու համար է»,-ասել է Ֆրանցիսկոսը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին պաշտպանում է այն սկզբունքը, որ ամուսնությունը հասարակության հիմքն է, եւ հանդես է գալիս ի պաշտպանություն ավանդական արժեքների: Մոտավորապես տարվա մեջ մեկ անգամ Հռոմի պապն անձամբ է պսակադրում ընտրված զույգերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930