Բաժիններ՝

Հայտնի է Թութանհամոնի մահվան հավանական պատճառը

Հին եգիպտական ​​փարավոն Թութանհամոնը մահացել է արյան թունավորման հետևանքով, որը նա ստացել է ոտքի կոտրվածքի ժամանակ: Այս մասին հայտարարել է եգիպտացի հնագետ Զահի Հավասը, հայտնում է Daily Star-ը:

Ըստ գիտնականի՝ Եգիպտոսի 19-ամյա կառավարչի մահվան պատճառի հարցը մնում է բաց, քանի որ նրա մարմնի վրա առկա վնասվածքները միաժամանակ հղում են և մահափորձի, և դժբախտ պատահարի:

Հետազոտողի խոսքով՝ Թութանհամոնը կոտրել է ոտքը՝ ընկնելով կառքից, և այս դեպքից երկու օր անց մահացել է վարակի հետևանքով: Այս վարկածը անուղղակիորեն հաստատվում է փարավոնի ԴՆԹ-ի վերաբերյալ վերջին հետազոտությունների արդյունքում:

«Շուտով մենք կպարզենք, ունեցե՞լ է նա վարակ, թե՞ ոչ: Եթե եղել է, դա կհաստատի այն միտքը, որ նա մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, այսինքն՝ ընկել է կառքից»,- ասել է գիտնականը:

Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930