
Նյու Յորքի դատախազը հայց է հարուցել ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողի դեմ

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը Կալիֆոռնիայի իշխանություններից անմիջապես հետո նոյեմբերի 19-ին դատական հայց էհարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն է: Այդ մասին ասված է գլխավոր դատախազության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայցադիմումում, ընկերությունը «մոլորության մեջ գցող մեթոդների» է դիմում իր արտադրանքը գովազդելիս: Ջեյմսի կարծիքով՝ հիշյալ գովազդային նյութերը կողմնորոշված են դեպի դեռահասները, ինչն օրենքով արգելված է: Գլխավոր դատախազը պնդում է, որ Juul-ի այդ գործունեությունը նահանգում այն դեռահասների թվի աճի հիմական պատճառն է, որոնք էլեկտրոնային սիգարետներ են ծխում:
Բացի դրանից, ընկերությունը, Ջեյմսի խոսքով՝ բավականաչափ ուշադրություն չի նվիրել այն բանին, որ գնորդներին հայտնի այն վնասի մասին, որն օրգանիզմին պատճառում է էլեկտրոնային սիգարետներ ծխելը: Ջեյմսը պահանջում է, որ Juul-ը դադարեցնի հայցադիմումում նկարագրված խախտումները: Բացի այդ, գլխավոր դատախազը ձգտում է ընկերությունից հասնել տուգանքի վճարման: Դրա ընդհանուր չափը պետք է որոշի դատարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: