
Անչելոտին կարող է հեռանալ «Տոտենհեմից»՝ Պոչետինոյի հեռացման դեպքում

«Տոտենհեմը» դիտարկում է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի թեկնածությունը, ով կոնֆլիկտ ունի ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Անչելոտին կարող է գլխավորել «Տոտենհեմը»՝ Մաուրիսիո Պոչետինոյի հեռացման դեպքում:
Ըստ աղբյուրի տվյալների՝ լոնդոնյան ակումբից արգենտինացու հեռացումը ժամանակի հարց է, հիմնարար որոշումն արդեն կայացվել է:
12 տուրից հետո «Տոտենհեմը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը