Կարդինալ փոփոխություններ ՊՆ-ում․ ինչ զարգացումներ սպասել առաջիկայում․ «Ժողովուրդ»

«Ի՞նչ նախապատմություն կա մինչեւ վարչապետ Փաշինյանի երեկվա որոշումները, որոնցով աշխատանքից ազատվեցին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա տեղակալներ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսիսյանը: «Ժողովուրդ» թերթը դեռեւս հոկտեմբերի 14-ին էր տեղեկացրել, որ ՊՆ-ում ցայտնոտ է, որովհետեւ նախարարությունը ժամկետի մեջ պետք է կառավարությանը ներկայացներ ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխություններին համապատասխանող հաստիքացուցակը:

Եվ, ահա,ՊՆ-ն այն ներկայացրել է, գործադիրն էլ հաստատել է:Պաշտպանական գերատեսչությունում ազատում-նշանակումների շրջանն, ի դեպ,սկսվեց նոյեմբերի 16-ին` վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կոլեգիայի նիստից հետո, որին մասնակցում էր նաեւ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը;

Ըստ թերթի լուրերի, Գլխավոր շտաբի պետը մեկ տեղակալ կունենա, եւ Օնիկ Գասպարյանը չի լքի այդ պաշտոնը: ԳՇ պետի մյուս տեղակալների՝ Անդրանիկ Մակարյանի, Ստեփան Գալստյանի ու Տիրան Խաչատրյանի ճակատագրերը դեռ պարզ չեն: Դեռեւս սեպտեմբերի 5-ին թերթը գրել էր, որ իշխանություններն,ըստ ամենայնի, ցանկանում են ԳՇ պետ Արտակ Դավթյանին փոխարինել Օ. Գասպարյանով, Ա. Դավթյանին էլ նշանակել Մովսես Հակոբյանի փոխարեն՝ Զինվորական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում:

Եվ, ահա, քննարկման ընթացքում նույնիսկ կարծիք է հնչել Օ.Գասպարյանին նշանակել Մովսես Հակոբյանի պաշտոնում, բայց համաձայնության չեն եկել՝ համարելով, որ Օ. Գասպարյանի պես զինվորականը չպետք է լքի զինված ուժերը:  «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ մեկնաբանություններում պատասխանելով հարցին, թե ինչու ազատվեցին աշխատանքից, չհարմարվեցին արդյոք նոր իշխանությւոնների հետ` Մովսես Հակոբյանն ասել է.«Կապված է կառուցվածքային փոփոխությունների հետ, գլխավոր ռազմական տեսուչը գալիս է Պն ենթակայության տակ»:

Իսկ Կ. Քոչունցը պատասխանել է. « Բոլորի հետ էլ հարմարվել եմ, դա այլ պաշտոնի նշանակման հրաման է»:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բանավոր պայմանավորվածություն կա, որ Մովսես Հակոբյանն այլ պաշտոնի կնշանակվի, բայց չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունը խախտվի, եւ ՊՆ-ն չցանկանա վերափոխված Զինվորական վերահսկողական ծառայությունում նրան տեսնել: Իսկ Մովսես Հակոբյանն ի դեպ ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս