
Սոֆի դի Մարտինոն միացել է «Լոկի» սերիալի դերասանական կազմին

Բրիտանացի դերասանուհի Սոֆի դի Մարտինոն միացել է Disney+-ի համար «Լոկի» սերիալի դերասանական կազմին եւ, հնարավոր է՝ կմարմնավորի խորամանկության եւ խաբեության աստծուն: Այդ մասին հայտնել է Deadline-ը:
Առաջիկա շոուում, որի պրեմիերան պլանավորված է 2021 թվականին, իր դերին կվերադառնա Թոմ Հիդլսթոնը: Նախագծի ռեժիսորը Քեյթ Հերոնն է («Սեռական դաստիարակություն»), իսկ սցենարիստը՝ Մայքլ Ուոլդրոնը («Ռիքը եւ Մորթին»):
Աղբյուրներից մեկի տեղեկատվության համաձայն, դի Մարտինոն («Ողջ մնացածները», «Զուտ անգլիական սպանություն») կդառնա Լոքիի կին-մարմնավորումը, այսինքն՝ փաստորեն «դերը կբաժանի» Հիդլսթոնի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: