
Շոտլանդացի ուսանողները մերկացել են ու լուսանկարվել կենդանիների հետ

Էդինբուրգի համալսարանի անասնաբուժական ուսումնասիրությունների դպրոցի սաները մերկ լուսանկարվել են 2020 թվականի բարեգործական օրացույցի համար: Լուսանկարներում երևում է, որ նրանք մերկ են: Միայն գլխարկներ են կրում: Այս մասին, ըստ «Շանթի»՝ գրում է The Sun-ը (լուսանկարները՝ այստեղ):
Ֆոտոնախագծին մասնակցել է 100 ուսանող: Նրանք լուսանկարվել են կովերի, հյուսիսային եղջերուների, ձիերի, հավերի և կատուների հետ:
Ի դեպ, լուսանկարվող աղջիկներին միացել են նաև որոշ տղաներ:
Օրացույցն արդեն վաճառքում է: Այն կարելի է ձեռք բերել 12 ֆունտ սթերլինգով: Ստացված հասույթն ուղղվելու է Շոտլանդիայի «All4Paws» անասնաբուժական կլինիկային: Այն հայտնի է նրանով, որ անվճար բուժում է անտուն և ցածր եկամուտ ունեցող մարդկանց կենդանիներին: