
Նիկոլ Փաշինյանը այցելել է Զովունի գյուղ, ծանոթացել է ջրամատակարարման գործընթացին, շրջել տարածքում, զրուցել Զովունիի բնակիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։
Նիկոլ Փաշինյանը նաև ծանոթացել է ջրամատակարարման գործընթացին, շրջել տարածքում, զրուցել Զովունիի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները։