Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել ուսանողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ՝ նշելով, որ ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է։

Ուղերձում նշված է. «Սիրելի՛ ուսանողներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևոր է կիրթ և մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդության զորակցությունն ու ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացին:
Ներկայում կրթության ոլորտի զարգացման, բարեփոխումների իրականացման և հաջողությունների հասնելու գրավականը ձեր գիտելիքների նորովի արժևորումն ու որակյալ կրթությունն է: Մեր կողմից ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են հենց այս նպատակին:

Սիրելի՛ երիտասարդներ, համոզված եղեք, որ նախարարությունը ձեր վստահելի գործընկերն է, և մենք միասին՝ համատեղ ուժերով, կարող ենք գտնել ամենաբարդ թվացող հարցերի լուծումը:

Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. լինենք լավատես և եռանդով լի՝ հանուն մեր երկրի բարօրության և առաջընթացի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս