
Մեծ Մանթաշ գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 16-ին, ժամը 19:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 5-րդ փողոցի երկու տների բակերում այրվում է անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 23:36-ին: Տներից մեկի բակում այրվել է մոտ 400 հակ անասնակեր, իսկ մյուսի բակում՝ մոտ 400 հակ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 3 հրշեջ-փրկարար և գյուղի 4 բնակիչ: