
«Թո՛ղ խաղաղությունն ու սերը թևածեն ձեր ընտանիքներում, որտեղ գիշերուզօր անհամբեր սպասում են ձեզ». Ռուզաննա Խաչատրյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը, Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոյեմբերի 17-ին Հայկական բանակի ռազմաբժշկական ծառայությունը տոնում է իր կազմավորման 27-րդ տարեդարձը:
Ուզում եմ ջերմագին ողջույնի, անկեղծ երախտիքի և հիացմունքի խոսքեր հղել զինվորական բժիշկներին, բանակի ողջ բուժանձնակազմին՝ ամբողջովին հասկանալով և գնահատելով նրանց ծառայողական սխրանքների արժեքն ու կարևորությունը բանակային բարդ, պատասխանատու, համակարգված առօրյայի մեջ։
Փա՛ռք ու պատիվ բոլորիդ։
Բարի՛ ծառայություն եմ ձեզ մաղթում և մասնագիտական բեղուն գործունեություն։
Թո՛ղ խաղաղությունն ու սերը թևածեն ձեր ընտանիքներում, որտեղ գիշերուզօր անհամբեր սպասում են ձեզ․․․
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»
ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյան»: