«Ռազմարդյունաբերության ծախսերի ընդլայնման արդյունքը, լավագույն դեպքում, կտեսնենք 1-2 տարուց». Ավետիք Չալաբյան

Երեկ Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ նախարարությանը տրվող 12,5 միլիարդ դրամից 6,3 միլիարդն ուղղվելու է ռազմարդյունաբերության ոլորտին։

«2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով շուրջ 6,3 միլիարդ դրամի»,- նշել է նախարարը:

168.am-ի հետ զրույցում «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, «Արար» հիմնադրամի խորհրդի հիմնադիր նախագահ Ավետիք Չալաբյանն արձագանքելով այս հայտարարությանը և հիշեցմանը, որ պաշտպանական ծախսերի ավելացում չի նախատեսվում՝ շեշտեց.

«Ռազմարդյունաբերության ծախսերն ընդլայնելը դրական եմ գնահատում, սակայն դրանց արդյունքը մենք կտեսնենք, լավագույն դեպքում, 1-2 տարուց։ Իսկ պաշտպանական ծախսերը չավելացնելը գնահատում եմ բացասական, մասնավորապես՝ հակառակորդի կողմից իր սպառազինությունների բյուջեն կտրուկ ընդլայնելու պայմաններում»։

Մարիամ Պետրոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930