
Ֆինլանդիայի ֆուտբոլի թիմը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր է նվաճել

Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր է նվաճել:
Եվրո-2020-ի որակավորման J խմբում Ֆինլանդիան նախավերջին տուրում 3:0 հաշվով հաղթելով Լիխտենշտեյնին` մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Ֆիններին 34-րդ փորձից հետո հաջողվեց նվաճել ցանկալի ուղեգիրը: Այս նույն խմբում էր Հայաստանի ընտրանին, որը դեռևս 4-րդ տեղում է:
Մինչ այս Եվրոպայի 2020 թվականի առաջնության ուղեգիր նվաճել էի նաև Ռուսաստանը, Բելգիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Ուկրաինան, Թուրքիան, Ֆրանսիան, Շվեդիան, Անգլիան և Չեխիան:
Եվրո-2020-ը, որին կմասնակցի 24 ընտրանի, կանցկացվի Եվրոպայի 12 քաղաքի 12 մարզադաշտում: Եվրո-2020 խմբային փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 30-ին: