
Բեքհեմի թիմը ցանկանում է գնել «Ռեալի» աստղին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող էր կարիերան շարունակել Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամիում», այս մասին El Chringuito-ին հայտնել է լրագրող Էդուարդո Ինդան:
«Լուկա Մոդրիչի համար հնարավոր նպատակակետերից մեկը կարող է լինել Մայամի հիանալի քաղաքը:
Նրան գայթակղում է ակումբի սեփականատերերից մեկը, ով ցանկանում է, որ Մոդրիչն իր կարիերայի վերջին տարիները անցկացնի իրենց հետ:
«Ռեալը» պատրաստ է թողնել նրան հաջորդ տարի, երբ Մոդրիչը կդառնա 35 տարեկան»- ասել է Ինդան:
34-ամյա խորվաթն այս մրցաշրջանում անցկացրել է 7 խաղ Լա Լիգայում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան