
Ո՞վ է միակ ֆուտբոլիստը, ումից շապիկ է խնդրել Մեսսին

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է իր կարիերայի ընթացքում միայն մեկ անգամ խնդրել մրցակցի թիմի մարզաշապիկը։ Եվ, ամենահետաքրքիրն այն էր, որ դա «Ռեալի» ֆուտբոլիստն էր:
«Ես այլ խաղացողներից շապիկներ չեմ խնդրում, սովորաբար դրանք փոխանակում եմ: Բայց մի անգամ Զիդանից շապիկ խնդրեցի: Ընդհանրապես, եթե արգենտինացի է խաղում մրցակիցների թիմում, ես նրա հետ շապիկներ եմ փոխանակում: Բայց եթե ոչ ոք ինձ այդ մասին չի խնդրում, ես նույնպես ոչ մեկին չեմ դիմում նման խնդրանքով»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում է TyC Sports-ը:
Սիրարփի Աղաբաբյան