
«Մենք երկար զրուցել ենք «Ռեալի» նախագահի հետ»․ Պիկե

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ջերարդ Պիկեն «La Resistencia» հաղորդաշարի ընթացքում ասել է, որ նախկինում իր հեռախոսում ունեցել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հեռախոսահամարը:
«Ճիշտ է, ես իսկապես ունեի նրա համարը ինչ-որ տեղ, բայց չգիտեմ` փոխե՞լ է Ֆլորենտինոն իր համարը, թե՞ ոչ: Այո, մենք երկար զրուցել ենք Պերեսի հետ, բայց մեր զրույցի թեման ֆուտբոլը չէր: Բիզնե՞ս։ Ոչ, ինչ-որ այլ բան, անձնական հարցեր»,- նշել է Պիկեն։
Պիկեն, ով կազմակերպում է թենիսի մրցաշարեր Իսպանիայում, նախկինում նշել էր, որ սիրով կհրավիրի Պերեսին և «Ռեալի» այլ ֆուտբոլիստներին, քանի որ տարբերում է անձնական կյանքը ֆուտբոլից։
Սիրարփի Աղաբաբյան