Բաժիններ՝

Կպատժի՞ «Յուվենթուսը» Ռոնալդուին «Միլանի» հետ խաղում պահվածքի համար

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատժվի իր պահվածքի համար Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Միլանի» հետ խաղից հետո (1:0):

55-րդ րոպեին թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին փոխարինեց պորտուգալացուն, ով անմիջապես գնաց հանդերձարան, այնուհետև հեռացավ մարզադաշտից՝ առանց սպասելու հանդիպման ավարտին:

Ակումբի ներքին կանոնների համաձայն՝ Ռոնալդուին պետք է տուգանեին մեծ գումարով, բայց «Յուվենթուսի» ղեկավարությունը չի կիրառել պատժամիջոցներ խաղացողի նկատմամբ, հայտնում է Goal.com-ը՝ վկայակոչելով La Stampa-ի տպագիր տարբերակը:

Ավելի վաղ Սարրին հայտարարել էր, որ Ռոնալդուն ծնկի ցավ ունի: Նշենք, որ Կրիշտիանուն փոխարինվեց երկրորդ խաղում անընդմեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930