ՀՔԾ-ն կրկին հարցաքննության է կանչել Երվանդ Զախարյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` իրավապահ համակարգից, տեղեկացնում են, որ ՀՔԾ-ն կրկին հարցաքննության է կանչել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ քաղաքապետարանի նախկին այլ աշխատակիցների:

«ՀՔԾ-ն, հիշեցնենք, Ե. Զախարյանին եւ Քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրել, որ վերջիններս ապօրինի որոշմամբ օտարել են «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքը: Այս քրեական գործով ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել նաեւ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանին, գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին եւ այլ պաշտոնատարների»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930