
Դմիտրի Մեդվեդևի որդին հանդիպում է 25-ամյա հայուհու հետ

«403 մամուլ» ռուսական Telegram ալիքը մանրամասներ է հաղորդել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու՝ Իլյա Մեդվեդևի անձնական կյանքից:
Կայքի տեղեկություններով՝ Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և աֆրիկագիտության ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին նա արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ:
«Վարչապետի որդին առնվազն մեկ տարի առաջ Յանային ներկայացրել է իր մայրիկին` Սվետլանային: Նրանք երեքով մասնակցել են 2018 թվականի սեպտեմբերին Սոչիում կայացած «Նոր ալիք» երաժշտական փառատոնին»,- ըստ shantnews.am-ի՝ գրում է ալիքը:
Նշվում է, որ Յանա Գրիգորյանը հասարակ ընտանիքից է: 2016-ին նա պաշտպանել է իր թեզը ՝ «Կենտրոնական իրանական փոխառված բառապաշարի խնդիրը հայոց լեզվում» թեմայով: Նա նաև իր համալսարանում մասնակցել է Հայ գրերի հանդիսավոր օրվան: