
«Ինչո՞ւ ոչ»․ Գվարդիոլան՝ Իտալիայում աշխատելու մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ է աշխատել Իտալիայում:
«Ինչո՞ւ ոչ: Հաճելի էր այնտեղ խաղալը հոյակապ Կառլո Մազզոնեի գլխավորությամբ («Բրեսիայի» նախկին գլխավոր մարզիչը):
Ես հիանալի ժամանակ անցկացրեցի, և ես սիրում եմ այդ երկիրը, բայց հիմա Անգլիայում ինձ լավ եմ զգում, սա հիանալի առաջնություն է: Բայց միգուցե, այո, ես այդքան ծեր չեմ և դեռ կարող եմ այնտեղ աշխատել»,- ասել է Գվարդիոլան:
Իսպանացին նաև հերքեց լուրերը, թե ինքը բանակցում է «Յուվենթուսի» հետ:
«Դուք սխալ տեղեկություններ ունեք, պետք է ավելի լավ կատարեք ձեր գործը»,- ժպտալով պատասխանեց նա իտալացի լրագրողին։
Սիրարփի Աղաբաբյան