Բաժիններ՝

Դմիտրի Մեդվեդևի որդին հայուհու հետ է հանդիպում․ ԶԼՄ-ներ

Ռուսական Telegram-ալիքներից մեկը մանրամասներ է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու՝ Իլյայի անձնական կյանքից։

Telegram-ալիքի տվյալներով՝ Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ։

«Վարչապետի որդին իր ընտրյալին մոր՝ Սվետլանայի հետ ծանոթացրել է առնվազն մեկ տարի առաջ։ Երեքով նրանք հասարակական միջոցառումների են այցելել, այդ թվում՝ Սոչիում 2018-ին անցկացված «Նոր ալիք» երաժշտական փառատոնին»,- գրում է աղբյուրը։

Նշվում է, որ Յանա Գրիգորյանը հանրությանը ոչ հայտնի ընտանիքից է։ 2016-ին Յանան դիպլոմային աշխատանք է պաշտպանել «Հայոց լեզվում իրանական բառապաշարի փոխառության խնդիրը» թեմայով։ Նա նաև մասնակցել իր բուհում Հայոց գրին նվիրված օրվա հանդիսավոր տոնակատարությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930