Բաժիններ՝

«Բարսելոնան» կարող է անվճար բաց թողնել Սուարեսին

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը դեռ հետաքրքրում է «Ինտերի Մայամիին»:

Միևնույն ժամանակ, կատալոնացիները դեռ որոշում չեն կայացրել խաղացողի ապագայի վերաբերյալ, հայտնում է ESPN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ակումբը գիտակցում է, որ Սուարեսը, ով հունվարին կդառնա 33 տարեկան, այլևս նույնը չէ, ինչ նախկինում, ուստի «Բարսելոնան» իր համար փնտրում է երկարաժամկետ փոխարինող։

Մյուս կողմից՝ ակումբը հաշվի է առնում, որ Սուարեսը Լիոնել Մեսսիի լավագույն ընկերներից մեկն է: Ուրուգվայցու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը, և «Բարսելոնան» չի ցանկանում նրան բաց ​​թողնել անվճար:

Միևնույն ժամանակ, ամերիկյան MLS-ի ակումբները, ըստ սահմանված պրակտիկայի, չեն վճարում փոխանցումների համար: Նրանք սովորաբար ստորագրում են  ազատ գործակալների: Եվ եթե Սուարեսը պնդում է, որ պետք է հեռանա, ապա «Բարսելոնան», որոշակի պայմաններով, կարող է նրան թույլ տալ անվճար գնալ:

Բացի այդ, հարձակվողին թողնելը թույլ կտա ակումբին կրճատել ծախսերը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս