Բաժիններ՝

ՊՍԺ-ն սկսել է բանակցությունները Մբապեի հետ

ՊՍԺ-ն մտադիր է շարունակել համագործակցությունը հարձակվող Կիլիան Մբապեի հետ:

Ակումբը բանակցություններ է սկսել 20-ամյա ֆրանսիացու հետ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, որը հաշվարկվում է մինչև 2022 թվականի ամառ:

Մինչ այժմ փարիզցիները չեն ներկայացրել Մբապեի պաշտոնական առաջարկը, բայց նշել են խաղացողին թիմում պահելու ցանկության մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստ է Մբապեին գնել 300 միլիոն եվրոյով, իսկ ՊՍԺ-ն ցանկանում է նրան վճարել Նեյմարի չափ՝ տարեկան մոտ 40 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնության 7 խաղում Մբապեն խփել է 5 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայի երեք խաղում նա խփել է 3 գոլ և արել 1 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս