Ինչպե՞ս համադրել սվիտերը և կիսաշրջազգեստը. ցուցադրում է Վիկտորիա Բեքհեմը
Վիկտորիա Բեքհեմը, նույնիսկ թռիչքների ժամանակ, ընտրում է խիստ դասական հանդերձանքներ: Օրինակ՝ երեկ լրագրողները դիզայներին նկատել են Նյու Յորքի օդանավակայանում, որի տերմինալում 45-ամյա Վիկտորիան հայտնվել է վանդակավոր կիսաշրջազգեստով և Victoria Beckham բրենդի սվիտերով: Նրա կերպարը լրացրել են մեծ արևային ակնոցները և երկարաճիտ կոշիկները՝ բաց մատներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



