Բաժիններ՝

«Ես ցանկանում եմ ապրել այլ երկրում և կապրեմ, հենց որ լրանա իմ երեխաների 18 տարին». Անջելինա Ջոլի

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին Harper՚s Bazaar հանդեսին տված հարցազրույցում պատմել է, որ ցանկանում է մեկնել ԱՄՆ-ից, բայց չի կարող դա անել, քանի դեռ իր եւ Բրեդ Փիթի երեխաները չեն դարձել 18 տարեկան։

«Ես ցանկանում եմ ապրել այլ երկրում եւ կապրեմ, հենց որ լրանա իմ երեխաների 18 տարին: Այժմ ես պետք է գտնվեմ այնտեղ, որտեղ նրանց հայրն է»,-բացատրել է նա:

Հարցազրույցում դերասանուհին չի ճշտել, թե հատկապես ուր է նա պատրաստվում տեղափոխվել, բայց նշել է, որ իր համար միշտ հետաքրքիր է եղել Աֆրիկան: Ջոլին եւ Փիթը բաժանվել են 2016 թվականին՝ ամուսնությունից երկու տարի անց եւ գրեթե տասը տարվա հարաբերություններից հետո:

Զույգը դաստիարակում է վեց երեխայի՝ հոգեորդիներ Մեդոքսին, Զախարին, Փաքսին եւ հարազատ զավակներին՝ Շայլոյին եւ երկվորյակներ Նոքսին ու Վիվիենին: Ավագ որդին՝ Մեդոքսը, որի 18 տարին լրացել է օգոստոսին, սովորում է Հարավային Կորեայի համալսարանում: Մյուս երեխաներն ապրում են ԱՄՆ-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս