
Սուրճը կարող է պաշտպանել լյարդի քաղցկեղից. գիտնականներ

Սուրճը կրկնակի իջեցնում է լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկը: Նման եզրահանգման են եկել Բելֆաստի Քուինս համալսարանի գիտնականները:
Քաղցկեղի զարգացման վրա սուրճի ազդեցության ուսումնասիրությունը կատարվել է յոթ տարի: Փորձագետները ուսումնասիրել են մոտ 472 հազար մարդու, որոնց 75%-ը կանոնավորապես սուրճ է խմել:
Արդյունքում պարզվել է, որ սուրճի սիրահարների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը 50 տոկոսով ավելի քիչ է եղել, քան նրանց մոտ, ովքեր սուրճ չեն խմել:
Մարդիկ, ովքեր հաճախ են սուրճ են խմել, ավելի շատ են ծխել և ալկոհոլային խմիչքներ օգտագործել, քան մյուսները, բայց դա չի մեծացրել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Հետազոտողների կարծիքով՝ սուրճը պաշտպանում է լյարդը՝ հակաօքսիդիչների և կոֆեինի պարունակության շնորհիվ
Պատրաստեց Անի Գաբուզյանը