ԱՄՆ-ի հետազոտողները ՄԻԱՎ-ի նոր հիմնամանրէ են հայտնաբերել. The Wall Street Journal

Ամերիկացի հետազոտողները 19 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) նոր հիմնամանրէ: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Հետազոտությունն անցկացրել են Abbott Laboratories ամերիկյան դեղագործական ընկերության աշխատակիցները, որը մշակում է ախտորոշման տարբեր եղանակներ: Ինչպես պարզել են գիտնականները, նշված ՄԻԱՎ հիմնամանրէով վարակվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության երեք բնակիչներ:

Դրանից առաջ վերջին անգամ ՄԻԱՎ-ի այդ նոր հիմնամանրէն հայտնաբերվել էր 2000 թվականին: Հրատարակության՝ լրագրողների կողմից հարցված մասնագետների կարծիքով, նոր հիմնամանրէի հայտնաբերումը հազիվ թե թույլ տա կարճաժամկետ հեռանկարում կատարելագործել ՄԻԱՎ-ի ախտորոշման կամ բուժման մեթոդները: Դրա հետ մեկտեղ բացահայտումը կարող է ուսումնասիրողներին օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է վիրուսը էվոլյուցիայի ենթարկվել եւ տարածվել: Ապագայում դա կարող է մասնագետներին մոտեցնել ՄԻԱՎ-ի արդյունավետ եւ հասանելի պատվաստանյութի ստեղծմանը:

Այդպիսի պատրաստուկ ստեղծելու փորձերը ձեռնարկվում են ընդհանուր առմամբ մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: 2018 թվականի մայիսին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով միացյալ ծրագրի (ՅՈւԷՅԴՍ) ներկայացուցիչներն արձանագրել են, որ նման պատվաստանյութի մշակումը լուրջ հաջողություն կլիներ մահացու վիրուսի դեմ պայքարի գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս