Բաժիններ՝

Քոլին Ֆարելը կարող է չարագործի մարմնավորել Բեթմենի մասին նոր ֆիլմում. Variety

Քոլին Ֆարելը կարող է չարագործի դերը խաղալ Բեթմենի մասին նոր ֆիլմում: Variety-ի տեղեկատվության համաձայն, նա դիտարկվում է Պինգվինի դերի համար։

«Բեթմենը վերադառնում է» ֆիլմում (1992 թ.) գերհերոսի հակառակորդի դերը խաղացել է Դեննի դե Վիտոն: «Գոթեմ» սերիալում (2014-2019 թթ.) կերպարը մարմնավորել է Ռոբին Լորդ Թեյլորը:

Հրատարակությունը նաեւ պարզել է, որ ծառայապետ Ալֆրեդ Պեննիուրոտի դերակատարը կարող է լինել Էնդի Սերկիսը: Ավելի վաղ Բրյուս Ուեյնիի օգնականի դերը խաղացել են, մասնավորապես, Մայքլ Հոֆը, Մայքլ Քեյնը եւ Ջերեմի Այրոնսը:

Գերհերոսի մասին կինոնկարի թողարկումը պլանավորված է 2021 թվականի հունիսի 25-ին: Ֆիլմը նկարահանելու է Մեթ Ռիվզը («Կապիկների մոլորակը. հեղափոխություն»): Գլխավոր դերակատարը կլինի Ռոբերտ Փաթինսոնը: Կատու-կնոջ դերում հաստատվել է Զոյի Քրավիցը: Չարագործին, որը հայտնի է որպես Առեղծված, կարող է մարմնավորել Պոլ Դանոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930