Բաժիններ՝

Անջելինա Ջոլիին նկարահանումից տեղափոխել են անվտանգ վայր

Անջելինա Ջոլիին եւ «Գահերի խաղի» աստղ Ռիչարդ Մեդենին տարհանել են Կանարյան կղզիներում «Հավերժները» ֆիլմի նկարահանումներից՝ գտնված չպայթած ականի պատճառով: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

«Հայտնի չէ, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե արկը չհայտնաբերեին: Բարեբախտաբար, բոլորին ժամանակին տեղափոխել են անվտանգ վայր, իսկ փորձագետները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ»,- պատմել է աղբյուրը հրատարակությանը:

Ականը դրվել էր, ամենայն հավանականությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: «Հավերժներում» նաեւ նարահանվում են Սալմա Հայեկը եւ Քիթ Հարինգթոնը: Պլանավորված է, որ կինոնկարն էկրան կբարձրանա 2020 թվականի նոյեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս