![](/banners/BeFunky-design.jpg)
«Մոուրինիոն անընդհատ հարցնում էր «Բավարիայի» մասին». Շվայնշտայգեր
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/1860928-39215732-2560-1440.jpg)
«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մասին, որի հետ աշխատել է Պրեմիեր լիգայում:
«Ես կարող եմ պատկերացնել Մոուրինիոյին Գերմանիայում:
Հիշում եմ՝ նա անընդհատ հարցնում էր «Բավարիայի» և Բունդեսլիգայի մասին: Մեր արտագնա խաղերի ժամանակ հեռուստատեսությամբ միշտ եղել է Բունդեսլիգան: Ժոզեն իսկապես գիտեր յուրաքանչյուր խաղացողի (Գերմանիայի առաջնությունում)՝ նույնիսկ փոքր թիմերից: Նա նաև սովորում էր գերմաներեն:
Նա չի աշխատել Բունդեսլիգայում, ուստի ես պատկերացնում եմ, որ նա կցանկանար աշխատել այստեղ»,- Շվայնշտայգերին է մեջբերում Bild-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը