
«Բավարիան» ներկայացրել է գլխավոր մարզչի թեկնածուների ցանկը. դրանում 4 մարզչի ազգանուն կա

«Բավարիան» կազմել է այն մարզիչների ցուցակը, որոնք կարող են փոխարինել աշխատանքից հեռացված Նիկո Կովաչին:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի թեկնածուների ցանկում ընդգրկվել են «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, «Red Bull»-ի մարզական բաժնի ղեկավար Ռալֆ Ռանգնիկը, ինչպես նաև Մասիմիլիանո Ալեգրին և Արսեն Վենգերը (երկուսն էլ ներկայումս գործազուրկ են):
Գերմանական Eurosport-ի փորձագետ Ֆլո Բոգները պնդում է, որ հաջորդ երկու հանդիպումներում «Բավարիան» կգլխավորի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հանս-Դիտեր Ֆլինկը: Եթե Ֆլինկը հասնի անհրաժեշտ արդյունքների, ապա նա կարող է պաշտոնավարել մինչև ձմեռվա տրանսֆերային պատուհան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը