Դատախազը կրկին առարկեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդության դեմ

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի  նախագահությամբ, շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Պաշտպանները կրկին հանդես են եկել կալանավորում խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությամբ, ինչին մեղադրող դատախազը կրկին առարկեց՝ նշելով, որ գրավը չի կարող երաշխիք լինել, որ Մանվել Գրիգորյանը պատշաճ վարքագիծ դրսևորի, ու ազատության մեջ գտնվելով՝ վերջինս կարող է խոչընդոտել քրեական գործի լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությանը:

Վերջինս առարկեց նաև Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով պայմանավորված՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդության դեմ՝ պնդելով, որ բժշկական հանձնաժողովն իր եզրակացության մեջ չի նշել, որ նրա առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է կալանքի տակ գտնվելու հանգամանքով:

Դատական նիստը շարունակվում է:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930