
Զորավար Անդրանիկի փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 4-ին, ժամը 17։27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել Ռոբերտ Պ.-ի (ծնված 1940 թ.) դին: