Ինչ են խոսել Փաշինյանն ու ՔՊ-ականները 2,5 ժամ․ մանրամասներ փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

«Երեկ վարչապետ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ «Ժողովուրդ» թերթին հաջողվել է մանրամասներ պարզել 2,5 ժամ տեւած այդ դռնփակ հանդիպումից։ Նկատենք, որ ի տարբերություն խմբակցության նիստերի, որտեղ բացակաները մեծաթիվ են լինում, երեկվա հանդիպմանը քիչ բացականեր են եղել, եւ բոլորն էլ գրանցվել են հարց տալու համար։ Պատգամավորները հիմնականում դժգոհել են այս կամ այն գերատեսչության աշխատանքից։ Նաեւ բարձրացրել են հենց իրենց հեղինակած նախագծերի հարցը, որոնք գործադիրը մերժում է, ինչը, ըստ իշխող խմբակցության անդամների, անթույլատրելի մոտեցում է։

Քննարկման առանցքում Ստամբուլյան կոնվենցիան է եղել: Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյո՞ք պատգամավորները ծանոթացել են կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Նրանց մեծամասնությունը խոստովանել է, թե ծանոթ չէ փաստաթղթին, վարչապետն էլ հանձնարարել է անպայման ծանոթանալ եւ խոսել այդ մասին:

Փաշինյանն, ի դեպ, ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է: Որոշում է կայացվել վաղը խորհրդարանում բաժանել եզրակացությունը, որպեսզի ծանոթանան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս